Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվեց սադրանքների. Մակունց
«Ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից, ովքեր ականատես են եղել միջադեպին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա ցավով նշեց, որ իրենց խմբակցությունը տրվել է սադրանքների, և տեղի է ունեցել միջադեպը։
«Բայց այս ամենը սկսվեց մի քանի շաբաթ առաջ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո։ Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին։ Օրենքի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում։ Պարոն Մարուքյանը, պատգամավոր եղած ժամանակ, երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել յոթերորդ գումարման ԱԺ-ում»,- մեկնաբանեց Լ. Մակունցը։
Նրա պնդմամբ, այս միջադեպը հետևանքն է այն բանի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք՝ ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց որևէ ներողության խոսք։
«Դրանք հետևեցին ինչ-որ գործընթացներ՝ արդեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս։ Եվ հիմա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանը այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև կներկայացնեն իշխող խմբակցությանը այնպիսին, ինչպիսին փորձում էր նորկայացնել Է. Մարուքյանը»,- մեկնաբանեց Լ. Մակունցը։
Նա վստահեցրեց, որ որևէ կերպ չի ցանկանում արդարացնել միջադեպը և ցավում է կատարվածի համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է
- Տեղի ունեցածն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է. Մարուքյան
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
- ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան