Մոնիկա Բելուչին, Սթինգն ու այլ hայտնիներ մարդկությանը փրկելու կոչ են արել
Ավելի քան 200 դերասան, երգիչ, գիտնական և մարզիկներ կոչ են արել ողջ աշխարհի բնակչությանը փոխել իրենց կենսակերպը, որպեսզի կանխեն շրջակա միջավայրի աղետը։ Բաց նամակը հրապարակվել է Le Monde-ում։
kulturomania.ru կայքի հաղորդմամբ, հեղինակները նշել են, որ համավարակը ստիպել է մարդկանց մտածել իրենց ոչնչացման վտանգի մասին։
Նամակում նշվում է՝ լրջագույն խնդիրները վկայում են այն մասին, որ սովորությունը փոխելը բավարար չէ։ Ստորագրողները կոչ են անում ստեղծել սպառողականության փոխարեն նոր արժեքներ և թարմացնել տնտեսական զարգացման սկզբունքները: Նրանք նշել են, որ ներկա արժեքները մարդկանց հասցրել են աղետի եզրին։
Նամակը ստորագրողների թվում են Սթինգը, Մադոննան, Ռոբերտ Դե Նիրոն, Ժյուլիետ Բինոշը, Պենելոպե Կրուսը, Բարբրա Ստրեյզանդը, Մոնիկա Բելուչին, նաև քիմիայի, ֆիզիկայի, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, մարզիկներ և տարբեր երկրներից այլ հայտնի անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան