Տղամարդուն Zoom-ով դատապարտել են մահվան
Այս շաբաթ Նիգերիայում տղամարդը դատապարտվել է մահվան Zoom հանրահայտ վիդեոկոնֆերանս ծրագրի միջոցով։ Իրավապաշտպան խմբերը մահապատիժը բնութագրել են որպես անմարդկային:
Երկուշաբթի վիրտուալ դատական նիստում Օլալեկան Համիդը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին մոր գործատուին սպանելու մեջ և դատապարտվել մահապատժի՝ կախվելու միջոցով:
Լագոսի դատարանում դատավորը վճիռը կարդացել է հեռակա կարգով՝ Zoom-ի միջոցով, որին հեռավար մասնակցում էին նաև փաստաբանն ու դատախազները, ինչպես նաև Համիդը՝ բանտից։ Համիդը հերքում է մեղադրանքը։
CNN-ի հաղորդմամբ, դատարանը նիստը կազմակերպել էր Zoom-ով՝ պահպանելու կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական հեռավորության ցուցումները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան