Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3 -ով
Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով․ ունենք լավացման 24 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է:
Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին