Լևոն Արոնյանի երկրորդ անընդմեջ ոչ ոքին
Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) 7-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցել է Չինաստանի հավաքականի հետ և պարտություն կրել 1,5։2,5 հաշվով։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յի Վեյի հետ։ Նրանք ոչ ոքի էին խաղացել նաև առաջին շրջանում։ Եվրոպայի հավաքականից պարտություն կրեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, որի մրցակիցը Յանջի Յուն էր։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վլադիսլավ Արտեմյևի հետ, որին պարտվել էր առաջին տուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան