«Վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրը զանգահարում է Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ հնչեցնում»
Analitik.am կայքից տեղեկանում ենք. «Այսօր առավոտվանից 4-5 անգամ Analitik.am-ի խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան։
Վերջինս հոխորտալով պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում, ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։
Քիչ անց տղամարդը նորից մի քանի անգամ զանգահարել է խմբագրություն հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել»։
Ձայնագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։