«Ակոս»-ը՝ ի պատասխան Էրդողանի վերջին սկանդալային արտահայտության
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը, փոխանցում է ermenihaber-ը:
Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։
«Ակոս» թերթը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, հոդված է հրապարակել։
«Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել։ Արդեն պետք է առերեսվենք այդ մտածելակերպի հետ․․․
Թե ում կասեն, որ խմբի համար կասեն դա, մեկ է չկա այնպիսի մի եզրույթ, որը կպարունակի, կենթադրի այդքան սարսափ և բռնություն, ինչպիսին «սրի ավելցուկ» արտահայտությունն է»,- գրել է թերթը։
Թերթը հայտնում է, որ Թուրքիայում «սրի ավելցուկ» արտահայտությունը երկար տարիներ շարունակում են օգտագործել։ Դա ասելով՝ նկատի ունեն 1915թ․ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին։
«Թուրքիայի պետական և քաղաքական ավանդույթը, որը պնդում է, թե «ցեղասպանություն չի եղել», որքան էլ որ տարօրինակ է՝ ցեղասպանությունը նկարագրող այդ եզրույթն ամեն անգամ օգտագործում են, որպեսզի սպառնան այն հայերին, որոնք նախընտրել են մնալ այս երկրում (Թուրքիա-խմբ․), վերջիններիս հիշեցնեն այդ երկրում իրենց դիրքի մասին, մյուս կողմից էլ ահաբեկեն այն մյուս խմբերին, որ ստիպված են եղել ենթարկվել նման բռնության կամ կենթարկվեն»,-ասվում է հոդվածում։
Նշվում է, որ տվյալ եզրույթը վերջին տասնամյակներում ավելի շատ օգտագործվում է այն շրջանակների համար, որոնց Թուրքիան իր թշնամին է համարում։
«Ակոսը» քննադատել է էրդողանի այդ հայտարարությունը, հայտնելով, որ ինչպես իրենք, այնպես էլ տարբեր զգայուն խմբեր փորձում են նկարագրել, թե դա իր մեջ ինչպիսի բռնության և կոտորածի քաղաքականություն է պարունակում։
«Սակայն ակներև է, որ այդ զգուշացումները և քննադատությունները չեն կարևորում և անտարբերության են մատնում։ Պետության վարած քաղաքականության տեսանկյունից սուրը դեռևս մի «գործիք» է, որը դեռևս օգտագործվում է հասարակությանը սպառնալու նպատակով և անհրաժեշտության դեպքում շրջանառվում է և շրջանառվելու է»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան