Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
Beeline-ն իր գործող կորպորատիվ բաժանորդների համար ստեղծել է2 նոր հետվճարային ծառայությունների փաթեթ՝ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում»։ Առաջարկները հնարավորություններ են տալիս կազմակերպություններին իրենց աշխատակիցների հեռավարաշխատանքնարդյունավետ կազմակերպել՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեկ փաթեթում՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, նոթբուք և Microsoft Office ծրագրային փաթեթ։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Բիզնես 365» ծառայությունների փաթեթը 30,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 50 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 1ԳԲ բջջային ինտերնետ։
«Բիզնես 365 Պրեմիում» ծառայությունների փաթեթը 35,000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է նոթբուք, մինչև 100 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետ և 5 բջջային հեռախոսահամար՝ միմյանց միջև անսահմանափակ խոսելու հնարավորությամբ և 2ԳԲ բջջային ինտերնետ։ «Բիզնես 365» և «Բիզնես 365 Պրեմիում» փաթեթների բաժանորդներին նաև տրամադրվում է Wi-Fi ռոուտեր։
«Ինքնամեկուսացման ընթացքում շատերն են նկատել հեռավար աշխատանքի դրական կողմերը։ Շատ կազմակերպություններ այժմ շարունակում են աշխատել հեռավար, և համոզված եմ, որ մասամբ այն կպահպանեն նաև ինքնամեկուսացման ռեժիմից հետո։ Մեր նոր ծառայությունների փաթեթները ներառում են կազմակերպություններին անհրաժեշտ ծառայությունների փաթեթը հեռավար աշխատանքնարդյունավետ կազմակերպելու համար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ցանկության դեպքում կազմակերպություններին կարող ենհավելյալ տրամադրվել Office 365 Business և Office 365 Business Premium փաթեթները՝ 4500 և 7000 դրամ ամսավճարիդիմաց։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am/B2B կայքում, աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 համարով, կամ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineBusiness էջին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
- Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են
- Beeline-ն ավելացրել է վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակների քանակը
- Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
- Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
- Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին