Երկրաշարժ Իրանում
Մայիսի 8-ին տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ԻրանիԻսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ և 23 վիրավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան