Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների 80 տոկոսն աշխատում են մեկ օր, ապա երեք օր ազատ են»,-դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանի այն հարցիին, թե ինչպիսի պայմաններում է գտվնում նա ՔԿՀ-ում։
Ռ. Քոչարյանը նկատեց, ազատ օրերեին ՔԿՀ աշխատակիցներին որևէ մեկը չի կարող վերահսկել, թե աշխատանքային օրվանից դուրս նրանք ինչով են զբաղվել։ Նա նկատեց, որ աշխատակիցների 90 տոկոսը երիտասարդ են, ինչը նշանակում է, որ վարակվելու դեպքում նրանց 50 տոկոսի մոտ առանց ախտանիշների է ընթանալու հիվանդությունը։
«Մարդը կարող է լինել վարակակիր, այդ մասին չիմանալ, գալ աշխատանքի։ 90 տոկոսը երիտասարդ են՝ 22-35 տարեկան են։ Հիմա ես խցում մենակ եմ, իմ ցանկությամբ եմ մենակ։ Բայց շփում անձնակազմի հետ, իհարկե կա։ Հնարավոր չէ շենքային այդ պայմաններում հեռավորություն պահպանել, ուղղակի հնարավոր չէ»,-ասաց նա, ավելացնելով, որ նույնիսկ օդափոխություն չկա։
Քոչարյանը նկատեց, բացի այդ, ուտելիքն օրը երեք անգամ առաքվում է դրսից, չկա վերահսկողություն, ովքեր են այն պատրաստում, ի՞նչ պայմաններում են առաքվում։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ավելացրեց, որ որոշ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ԲԿ-ում։
«ՔԿՀ-ի աշխատակիցներ կան մշտապես հիվանդասենյակում, որոնք պարբերաբար փոխվում են։ Ես կարծես հանրակացարանում լինեմ։ Իմ շփման մակերեսը շաբաթվա մեջ կազմում է 70 մարդ»,-խնդիրը նկարագրեց Ռոբերտ Քոչարյանը։
Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք այս խնդրով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։
Արամ Վարդևանյանն էլ նկատեց, ՔԿՀ աշխատակիցները սենյակից դուրս չեն գալիս նաև այն դեպքում, երբ բուժող բժիշկն է։
Հարակից հրապարակումներ`
- Արա Վարդանյան. Հույս ունեմ՝ տիկին Դանիեբեկյանն իր մեջ ուժ կգտնի դեմ գնալ քաղաքական համակարգին, ոչ թե իրավական
- Երաշխավորները զգուշացվեցին
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան