Վիրուսը «սանձազերծեց ատելության ցունամի». ՄԱԿ գլխավոր քարտուղար
Այս առավոտ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցում է հնչեցրել, որ վիրուսի բռնկումը «սանձազերծեց ատելության և այլատյացության ցունամի»: Այս մասին գրում է BBC-ն։
Առանց հատուկ երկրների անուններ նշելու՝ Գուտերեշը կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել»՝ այս իրավիճակին վերջ տալու համար:
Նա նշել է, որ միգրանտներն ու փախստականներն են հատկապես տուժել, ավելացնելով, որ նրանց «վիրավորել են որպես վիրուսի աղբյուր, և այնուհետ մերժել բժշկական օգնություն»:
ՄԱԿ-ի ղեկավարը նաև կոչ է արել լրատվամիջոցներին՝ հեռացնել «ռասիստական, կնատյաց և վնասակար բովանդակությունը», իսկ ուսումնական հաստատություններին՝ կենտրոնանալ թվային գրագիտության վրա այն ժամանակ, երբ կեղծ լուրերը շարունակում են տարածվել առցանց: