Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարանի դահլիճ գալուց քիչ անց մեկնարկեց նիստը։ Մինչ այդ նա մի քանի խոսք փոխանակեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳԾ նախկին պետ Յուրի Խաչատուրովի հետ։
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քրեական գործով վերջին նիստը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Այսօր բոլոր ամբաստանյալներն էլ ներկայացել են նիստին։ Ներկաների մեծ մասը կրում են բժշկական պաշտպանիչ դիմակներ։ Դատավորն ասաց, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց մուտքը դատարան թույլ չեն տվել՝ պայմանավորված համավարակով։
Դատավորը հայտարարեց, որ առաջին հերթին կքննարկվի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
«Հարգելի դատարան, ես ներկայացնում եմ մի միջնորդություն, որը դատարան մուտք է արվել մարտի 16-ին, ժամը 17։40-ին»,- հայտարարեց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանականի թիմից ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա նիստին ներկայացվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։
Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, թեև փաստաբանները նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է, բայց չի կայացել։ Հետագայում պարզվեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչև ապրիլի 16-ը։
Անաշխատունակության ժամկետը լրանալուց հետո՝ ապրիլի 17-ին դատավորը վերադարձավ մեկ օրով աշխատանքի, ապա հերթական արձակուրդը վերցրեց։ Նա աշխատանքի է վերադարձել երեկ։
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նախկին վարչապետերը ներկա են դատական նիստին։
Այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, որը կրկին մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Մոտ մեկ ամիս առաջ փաստաբանները նաև գրավի միջնորդություն են ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի առջև հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները
- Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը. Արթուր Ղամբարյան
- Լևոն Քոչարյան. Վաղը հայրս անպայման կմասնակցի դատական նիստին
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը
- Էդվարդ Ֆիցջերալդ. Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառվող լայնածավալ խտրականությունները պետք է դադարեցնել
- Սևակ Թորոսյան. Այս դատավարությունը միայն Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը չէ, սա իրավական պետության ծնունդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան