Աղվան Վարդանյան. Որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան իրենք շուտ են հեռանալու իշխանությունից
«Այնպիսի հարց էր, որ պետք էր անհապաղ քննության ենթարկվեր։ Դատավորի հիվանդության, արձակուրդի պատճառով ակնհայտ է, որ սա երկարաձգելու կամ ինչ-որ լուծում գտնելու իրենց համար հնարավորություն էր։ Միտում, իհարկե, կար, շատ ավելի վաղ պիտի քննվեր»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված միջնորդությունը քննության առնելու հարցում ձգձգելու միտում տեսնում է։
Նրա խոսքով, այս գործով պիտի ակնկալիք ունենան արդարադատությունից, պարոն Քոչարյանի գործով արդեն վաղուց ակնհայտ է և միայն եզակի անհասկացողների համար պարզ չէ, որ այստեղ արդարադատություն չի իրականացվում։
«Այս իշխանության համար Քոչարյանին բանտում պահելը մոլուցք է։ Ասել եմ, որ իրենք պիտի նաև հասկանան, թվում է պարադոքս է, բայց որքան երկար փորձեն պահել պարոն Քոչարյանին անազատության մեջ, այնքան իրենք շուտ են հեռանալու իշխանությունից»,- ասաց Ա. Վարդանյանը։
Նա շնորհավորեց Շուշիի ազատագրման տոնի առիթով ու նշեց. «Շնորհավորում եմ, մեր պատմության շրջադարձային օրն է, Շուշիի ազատագրման, հաղթանակի օրն է։ Եթե միտում կա հենց այս օրն ընտրելով որպես դատավարության օր, ապա դա վերջին ստորությունն է այս օրով դատը նշանակելը։ Ավելի հակված եմ մտածելու, որ իրենք իրենց նման անձեռնահաս, անկազմակերպ, չիմանալով աջ ձեռքն ինչ է անում, ձախն ինչ է անում, ուղղակի նշանակել են այս օրը»։
Աղվան Վարդանյանն ասաց, որ որևէ ակնկալիք չունի այս դատավարությունից. «Եթե տիկին Դանիբեկյանն այնքան ուժ ու դատավորին վայել վարք կդրսևորի, ապա կմնա պատմության մեջ իբրև վճռական պահին այս օրով նման պատմական որոշում իրականացնող դատավոր։ Ընտրությունն իրենն է»։
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծռտուքին ի՞նչ գնահատական կտաք որպես նախկին պատգամավոր հարցին ի պատասխան, նա ասաց. «Ես կարծում եմ, որ սա ընդամենը երկու տարվա ամփոփում էր, շնորհավորանք էր վարչապետ պարոն Փաշինյանին երկու տարի այս օրը վարչապետ նշանակվելու առթիվ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
- Արա Վարդանյան. Հույս ունեմ՝ տիկին Դանիեբեկյանն իր մեջ ուժ կգտնի դեմ գնալ քաղաքական համակարգին, ոչ թե իրավական
- Արամ Վարդևանյան. Եկեք իրավական նիհիլզմից չանցնենք ցինիզմի
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
- Դատարանի առջև հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները
- Ռ.Քոչարյանի դուստր. Սա այն նկուղն է, որ ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը
- Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված հոդվածը չի համապատասխանեցվել 2015 թ. Սահմանադրությանը. Արթուր Ղամբարյան
- Լևոն Քոչարյան. Վաղը հայրս անպայման կմասնակցի դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան