ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է
Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը: Panorama.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում ժամանակ ամբիոնից իջնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի էր մոտեցել «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ հարվածներ հասցրել Մարուքյանին: Այնուհետև հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, վիրավորնանքեր, բաժանելու գործին լծվել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ իբր բաժանելու վազած իշխանական պատգամավորներից մի քանիսն օգտվել էին առիթից ու Սասուն Միքայելյանից բացի մի-մի հարված էլ իրենք էին հասցրել ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին։ Առաջինը Մարուքյանի գլխին հարվածել է «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արտակ Մանուկյանը, ապա ընդդիմադիր պատգամավորի գլուխը ձեռքերի մեջ է առել, այս ու այն կողմ թափահարել ՔՊ անդամ Վահե Ղալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղի ունեցածն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է. Մարուքյան
- Չալաբյան. ԱԺ պատգամավորը չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել
- «Վեոլիա Ջուր». Քաղաքի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել նաև անձրևաջրերի հեռացման համակարգը
- ԱԺ-ից Շտապօգնությունը կանչ չի ստացել
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան