Տեղի ունեցածն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է. Մարուքյան
«Տեղի ունեցած միջադեպից անցել է 3 ժամ և ավելի, բայց մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին»,- խորհրդարանում, ծեծկռտուքի պատճառով ընդհատված նիստի վերսկսումից հետո ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները։
Ըստ պատգամավորի, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել.
«Հիմա կասեք 1996 թ-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ։ Որքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին այդ ժամանակներում հետևից ու կողքից չեն խփել։ Բայց ասելիքս հետևյալն է, ինչ եղել է, քաղաքական է, և պետք է ունենա քաղաքական գնահատական։ Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը և պիտի ունենա քաղաքական գնահատական։ Մենք թե՛ իշխող խմբակցությունից, թե՛ ՀՀ քաղաքական ուժերից և հասարակական սեկտորից սպասում ենք քաղաքական գնահատական, որը հարիր է ժողովրդավարական համակարգին»։
Է. Մարուքյանը նշեց, որ ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, և միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ։
Նրա պնդմամբ, տեղի ունեցածը, մեծ հաշվով, իրենց խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է։
«Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը, և ապագայում, կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները և կհասկանանք՝ ապագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նայեք՝ ով սկսեց և ով սադրեց. Թունյան
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին