ԱԺ-ից Շտապօգնությունը կանչ չի ստացել
Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուքից հետո շտապօգնությունը կանչ չի ստացել։
«Ոչ, չենք ստացել»,- Panorama.am-ին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում ժամանակ ամբիոնից իջնելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի էր մոտեցել «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ հարվածներ հասցրել Մարուքյանին: Այնուհետև հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, վիրավորնանքեր, բաժանելու գործին լծվել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ընդմիջումն էլ չէին հանդարտեցրել բորբոքված կրքերը, լսվում էին գոռում-գոչյուններ։ ԱԺ նախագահա Արարատ Միրզոյանն ասել է.«Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն։ Ուրեմն անվտանգության աշխատակիցներն անմիջապես մտնեն ներս ու հարթեն այս իրավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան