Ալումյան. Կամ դատախազն է մոլորության մեջ, կամ դատարանին է փորձում մոլորության մեջ գցել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը մեղադրողների ու տուժողների, նրանց ներկայացուցիչների ելույթները լսելուց հետո նշեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը փաստական սխալներ է թույլ տվել իր խոսքում։
«Դատախազն ասաց, դատական երեք նիստ չի կայացել փաստաբանների պատճառով։ Մինչդեռ փետրվարի 4-ի նիստը կայացել է, նիստն էլ ավարտվել է աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեսնում եք, պարոն Քոչարյանի պաշտպանների չներկայանալու հետևանքով 22 նիստերից միայն մեկն է, որ հետաձգվել է»,-ասաց փատաբանը։
Պաշտպանն ասաց, մի քանի այլ փաստերի մասով կամ դատախազն է մոլորության մեջ, կամ դատարանին է փորձում գցել մոլորության մեջ։ Ի պատասխան դատախազի նա պնդեց, որ դատարանը իր նախաձեռնությամբ պարբերաբար պետք է քննարկման առարկա դարձնի խափանման միջոցի փոփոխության հետ կապված հարցը։
«Ես համոզված եմ, որ այդ ամեն ինչը դուք գիտեք, բայց կուզեի, որ սա հնչեր նիստին»,-ասաց Ալումյանը՝ դիմելով դատախազ Պետրոսյանին։
Ինչ վերաբերում է նույն դատախազի այն խոսքին, թե իր համոզմամբ, թաքնվելու ռիսկ կա, Ալումյանն ասաց, դատախազը կարող է նման համոզմունք ունենալ, բայց դատարանը արդեն այդ համոզմունքներին գնահատական է տվել։
«Դատարանը փարատել է այդ կասկածները, նշել, որ թաքնվելու հավանականություն չկա»,-ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե որևէ բան չի փոխվել, Ալումյանը նկատեց, որ կորոնավիրուսով պայմանավորված համավարակն է ի հայտ եկել, Ռոբերտ Քոչարյանի առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել, կալանքը անձնական երաշխավարությամբ միջնորդություն է ի հայտ եկել։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ Պետրոսյան. Քննությունը խոչընդոտելու որևէ ռիսկ չի նվազել
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
- Արամ Վարդևանյան. Եկեք իրավական նիհիլզմից չանցնենք ցինիզմի
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան