Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
ԱԺ-ում այսօր ծեծկռտուքի ժամանակ իբր բաժանելու վազած իշխանական պատգամավորներից մի քանիսն օգտվեցին առիթից ու Սասուն Միքայելյանից բացի մի-մի հարված էլ իրենք հասցրեցին ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին։
Առաջինը Մարուքյանի գլխին հարվածեց «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արտակ Մանուկյանը, ապա ընդդիմադիր պատգամավորի գլուխը ձեռքերի մեջ առավ, այս ու այն կողմ թափահարեց ՔՊ անդամ Վահե Ղալումյանը։ Հիշեցնենք, որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր ու քավոր Հայկ Ղալումյանի եղբայրն է։
Ուշագրավ է, որ հենց Ղալումյանի կողմից Էդմոն Մարուքյանի գլուխը թափահարելու պահին կադրը փոխվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան