ԲՀԿ. Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպը:
«Նմանատիպ իրողությունները հակասում են պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի և ժողովրդավարության տրամաբանությանը: Խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկրում բռնությունը պետք է մերժվի և ցանկացած հարց, հատկապես օրենսդիր մարմնում, պետք է լուծվի ոչ թե ուժով, այլ քաղաքակիրթ երկխոսության, հարկ եղած դեպքում նաև առողջ քննադատության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: Նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն:
Հատկապես հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, տնտեսական ճգնաժամ, և առանց այն էլ եղած բազմաթիվ խնդիրներին ավելացել են նորերը, յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի միավորել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Այս ամենը պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար: Մեզանից յուրաքանչյուրը, իր մեջ բացառելով նմանօրինակ դեպքերը, այլևս պետք է լծվի մեկ գործի՝ աշխատել հանուն հայրենիքի բարգավաճման և զարգացման, հանուն ժողովրդի բարեկեցության»,- նշված է ԲՀԿ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Սա գյադաների ժամանակն է և այն կանցնի». Խաժակյանը հիշել է Վանոյին
- «Ժառանգություն». Նոր Հայաստանում այլակարծության ճնշումը բռունցքներով պիտի բացառվի
- ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է
- Տեղի ունեցածն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է. Մարուքյան
- Չալաբյան. ԱԺ պատգամավորը չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել
- ԱԺ-ից Շտապօգնությունը կանչ չի ստացել
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին