Երևանում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատը սեփականատերը փորձել է ներկել ու շվաքարան է կառուցել
«Տիգրան Մեծի պողոտայի վրա՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել և փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և հանել շվաքարանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանաի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
«Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:
Շնորհակալություն Տիգրան Գալստյանին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երևացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա