Թուրքիան գործարկել է «Ս-400»-ի որոշակի համակարգեր
Թուրքիան շարունակում է ձեռք բերել և տեղակայել ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրին:
««Ս -400»-ի տեղակայման գործընթացը շարունակվում է, և գործարկվել են որոշակի համակարգեր»,- ասել է Դեմիրը։
Ըստ նրա, Ռուսաստանը «հասանելիություն» չի ունենա Թուրքիայում տեղակայված «Ս-400» համակարգերին:
«Չնայած այն հանգամանքին, որ մատակարարման համաձայնագիրը պարունակում է կետեր թուրք անձնակազմի վերապատրաստման, սպասարկման, տեխնիկական աջակցության վերաբերյալ, այնուամենայնիվ, ռուսաստանցի անձնակազմը հասանելիություն չի ունենա «Ս-400» համակարգերում»,- շեշտել է պաշտպանական արդյունաբերության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա