Ազգերի գավաթի առցանց մրցաշար. Լևոն Արոնյանի երրորդ հաղթանակը
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երրորդ հաղթանակն է տարել։ 5-րդ տուրում Եվրոպայի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել մնացյալ աշխարհի հավաքականի հետ։ Լևոն Արոնյանը սպիտակներով մրցել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և պարտության մատնել։
Հիշեցնենք, որ երրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել էր Հնդկաստանի թիմի անդամ Գուջրատի Վիդիտին, իսկ չորրորդ տուրում ԱՄՆ թիմից կուբացի Լենիեր Դոմինգեսին։
Հիշեցնենք, որ «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը մեկնարկել է մայիսի 5-ին։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես են գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է Լևոն Արոնյանը։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
♖ Team Europe gets a big win as @LevAronian defeats Alireza Firouzja in Round 5! Amazing stuff. #NationsCup ♖ pic.twitter.com/NmO37QzpoI
— Chess.com (@chesscom) May 7, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան