Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հաջորդեց ծեծկռտուքը։
Ի պատասխան Սասուն Միքայելյանի՝ տեղից հնչեցրած սպառնալիքներին ու դիմացի շիշը դեպի ամբիոնը շպրտելու ցանկության, Մարուքյանն իջավ ու քայլեց դեպի Միքայելյանը։ Վերջինը տեղից վեր թռավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ հարվածներ հասցրեց Մարուքյանին:
Ընդդիմադիր պատգամավորը փորձեց, բայց չհասցրեց պատասխան հարվածներ հասցնել Միքայելյանին։ Բազմաթիվ պատգամավորներ ամբիոնի դիմաց նախ փորձեցին բաժանել ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ, ապա այն վերածվեց մի մեծ քաշքշուկի։
«Ա դե չի կարելի էլի»,- այդ ընթացքում գոչում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հնչեցին փոխադարձ հայհոյանքներ, վիրավորնանքեր, բաժանելու գործին լծվեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Հարգելի գործընկերներ, վերադարձեք ձեր տեղերը, վերադարձեք, վրդովված պատգամավորներին կոչ եմ անում դահլիճից դուրս գալ, հանգստանալուց հետո վերադառնալ»,- հորդորեց Միրզոյանն ու նշեց, որ նիստը շարունակվում է։
Ելույթը շարունակեց Էդմոն Մարուքյանը։
«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ, էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց»,- խոսքը դեռ չսկսած Սասուն Միքայելյանի նյարդերը կրկին տեղի տվեցին, վեր կացավ տեղից, որ հարձակվի Մարուքյանի վրա, սպառնաց կտրել նրա վիզը։
Մի քանի պատգամավորներ Միքայելյանի դեմը կտրեցին։
«Աաա, իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք է այստեղ շմայսություն անես, էէ, հանգիստ քեզ պահի, վապշե, հերիք ա , չի լինելու էս մշակույթը ըստեղ, գալիս մեջքից խփո՞ւմ եք, արա», -ասաց Մարուքյանը։
Արարատ Միրզոյանը հայտարարեց, նիստը ընդհատվում է։
Ընդմիջումն էլ չհանդարտեցրեց բորբոքված կրքերը, դրանից վայրկյաններ անց լսվեցին գոռում-գոչյուններ, ապա Միրզոյանի ձայնը. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն։ Ուրեմն անվտանգության աշխատակիցներն անմիջապես մտնեն ներս ու հարթեն այս իրավիճակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան