
Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ուկրաինական «Ունիան» հրատարակությունը, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Հրապարակման համաձայն, համապատասխան հրամանագիրը արդեն վավերացվել է Ուկրաինայի նախագահի կողմից: «Ունիան»-ը նաև հրապարակում է Վլադիմիր Զելենսկու մեկնաբանությունը.
Նույն հրամանագրով Ալեքսանդր Օլշանսկին նշանակվել է Սաակաշվիլիի տեղակալի պաշտոնում:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ապրիլի 22-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որ ինքը բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին նախագահ Զելենսկուց առաջարկ է ստացել: Այնուամենայնիվ Նախարարների կաբինետը բարձրագույն ռադայից հետ է վերցրել իր առաջադրումը: