Չալաբյան. ԱԺ պատգամավորը չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը դատապարտում է Ազգային ժողովում տեղի ունեցած բռնությունը։
«Անկախ դրդապատճառներից, ԱԺ պատգամավորը, որը նաև Երկրապահ կամավորների միության նախագահն է, չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել, իսկ իր կողմնակից մյուս պատգամավորները՝ խորհրդարանը վերածեն փողոցային կռվի։
Անկեղծ հուսով եմ, որ ԱԺ պատգամավորները իրենց մեջ ուժ կգտնեն՝ խորապես գիտակցելու իրենց բարձր առաքելությունը, և վերադառնալու քաղաքակիրթ երկխոսության»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան