Դատարանը սպառնաց Սեդա Սաֆարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստին մինչ ելույթ էր ունենում փաստաբան Արամ Օրբելյանը, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին նկատողություն արեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Տիկին Սաֆարյան, դատարանը բազմիցս Ձեզ դիտողություն է արել, եթե շարունակեք զրուցել ձեզ պետք է հեռացնենք միմյանցից»,-ասաց դատավորը։
Ի պատասխան Սեդա Սաֆարյանը նշեց. «Ի՞նչի հեռացնենք, ի՞նչ է եղել որ»։
Ա. Դանիբեկյանն էլ արձագանքեց, եթե ևս մեկ անգամ ստիպված լինի դիտողություն անել, ապա կփոխի Սաֆարյանի տեղը։
Սրանից բարկացած Սաֆարյանն ասաց. «Երեք ժամ է խոսում են... կենտրոնացել եք մեր վրա»։
Դատավորը ընդհատեց նրան. «Ես Ձեզ թույլ չեմ տվել հայտարարություն անել։ Կրկին անգամ դատական կարգը խախտելու դեպքում դատարանը կանդրադառնա դատական սանկցիաներ կիրառելու հարցին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ՔԿՀ շենքային նման պայմաններում ոչ հեռավորություն պահելն է հնարավոր, ոչ էլ օդափոխություն կա
- Արա Վարդանյան. Հույս ունեմ՝ տիկին Դանիեբեկյանն իր մեջ ուժ կգտնի դեմ գնալ քաղաքական համակարգին, ոչ թե իրավական
- Երաշխավորները զգուշացվեցին
- Հայկ Ալումյան. Կալանքի ընթացքում պարոն Քոչարյանի մոտ տեղի է ունեցել առողջական վիճակի կտրուկ վատթարացում
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան