ԱՆ.ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերն՝ ըստ սեռի և տարիքային խմբի
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 8-ի դրությամբ ընդհանուր թիվը կազմում է 43:
Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն(38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ(13%), զարկերակային հիպերտենզիա(60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը:
ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ: Գրանցվել է մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։
Գրաֆիկական պատկերում մահվան դեպքերն արտացոլված են` ըստ սեռի և տարիքային խմբի:
Հարակից հրապարակումներ`
- 08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր
- 07.05.2020. ԱՆ.102 նոր դեպք և 50 առողջացած
- 06.05.2020. 163 նոր վարակակիր և 24 առողջացած
- 05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան դեպքեր
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
- 03.05.2020. 113 նոր վարակակիր
- 02.05.2020. 125 նոր վարկակիր
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
- 26.04.2020. 69 նոր վարակակիր, 30 առողջացած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան