Մանկապիղծների նկատմամբ պետք է գնալ քիմիական ստերջացման ճանապարհով. Զոհրաբյան
«Երեխաների հանդեպ սեռական բռնությունը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիային։
Նրա խոսքով, դեռևս 2013 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, որով խստագույն պատժամիջոցներ են սահմանվել անչափահասների հանդեպ սեռական բռնության համար։
«Եվ այդ կարգավորումներով՝ 14 տարի չլրացած անձի նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։ Ես կուզենայի, որ այս դրույթը կիրառելի դառնար բոլորի համար, այլ ոչ միայն անչափահասներին բռնաբարողների»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։
Ըստ նրա, մանկապիղծների նկատմամբ պետք է գնալ քիմիական ստերջացման ճանապարհով. «Ի դեպ միջազգային փորձը կա, ԱՄՆ բազմաթիվ նահանգներում այդ քիմիական ստերջացումը կիրառվում է, ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 1990 թվականից։ Իսկ 2007 թվականից քիմիական ստերջացումն իրականացվում է կամավոր եղանակով, քանի որ շատերը կան, ովքեր իրենց համարում են հոգեկան հիվանդ և չեն կարողանում իրենց անասնական բնազդները զսպել և իրենց կամքով կիրառվում է քիմիական ստերջացումը։ Ես ուզում էի ասել, որ մենք այս նախագիծը քննարկում ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան