ԱՄՆ-ում COVID-19-ի հետևանքով մահացել է 77 հազար մարդ
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 77.180 մարդ, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Նշվում է, որ մայիսի 8-ի տվյալներով, երկրում գրանցվել էր 75 հազար մահ։
Ըստ աղբյուրի, երկրում 1, 283, 929 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Միևնույն ժամանակ, հիվանդությունը հաղթահարել է գրեթե 199 հազար մարդ։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կարող է ԱՀԿ-ի այլընտրանքը ստեղծել
- Թրամփը կարծում է, որ COVID-19 պատվաստանյութը կհայտնվի ԱՄՆ-ում մինչև տարեվերջ