ԱՄՆ գաղտնի ծառայության 11 աշխատակիցների մոտ COVID-19 է հայտնաբերվել
ԱՄՆ գաղտնի ծառայության տասնմեկ աշխատակիցների մոտ հայտնաբերել է կորոնավիրուսային վարակ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Yahoo News»-ին։
Նշվում է, որ 23 աշխատող արդեն վերականգնվել է, 60-ը ինքնամեկուսացվել են։
Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե որ ծառայության աշխատակիցներն են վարակված և արդյոք նրանք շփվել են նախագահի կամ փոխնախագահի հետ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում COVID-19-ի հետևանքով մահացել է 77 հազար մարդ
- ԱՄՆ-ը Աֆեյանի «Moderna Therapeutics»-ին թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին
- ԱՄՆ-ը կարող է ԱՀԿ-ի այլընտրանքը ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան