Գերմանիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 1251 դեպք
Գերմանիայում անցած մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1251 դեպք, մահացել է 103 մարդ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի ինստիտուտին։
Նշում է, որ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 168, 551 դեպք, մահացել է 7369 մարդ։
Վերականգնվածների թիվը գերազանցել է 143 հազարը: Ամենամեծ թվով վարակվածները հայտնաբերվել են Բավարիայում (44, 169), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (34, 817) և Բադեն-Վյուրթեմբերգում (33, 105): Բեռլինում արձանագրվել է վարակի 6242 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 3,7 միլիոն դեպք, մահացել է մոտ 260 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանական թանգարանները հավաքում են COVID-19- ի հետ կապված արտեֆակտերը
- Մերկել․ Գերմանիայում համաճարակի առաջին փուլն հաղթահարված է