Մարուքյան. Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում է եղել վարչապետը, ինչի՞ն էր սպասում
«Այն ահավոր պայմաններում, որ մենք աշխատում ենք, մենք շարունակելու ենք ձեր ձայնը հնչեցնել ու բարձր պահել Հայաստանի քաղաքացիների պատիվն ու վստահությունը, այն ամենը, ինչ տրվել է մեզ քվեարկության միջոցով»,- երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա նաև ցավակցել է բոլոր այն մարդկանց, ովքեր հեղափոխության ուժին ձայն էին տվել այն իմաստով, որ կուսակցական լիդերից բացի պետական հեղափոխության լիդերի էին ձայն տալիս, բայց այսօր և վերջին դեպքերն էլ ապացուցեին, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ ուղղակի կուսակցության լիդեր։
«Այսինքն կուսակցականներն ինչ սխալ անեն, նա պետք է պաշտպանի իր կուսակցության ներկայացուցիչներին, ինչն ունեցել ենք նախկինում»,- ասել է Է.Մարուքյանը։
Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչ է կատարվել երեկ ԱԺ-ում, նշել, որ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն տարել է իր աշխատասենյակ, այնտեղ նաև Նիկոլ Փաշինյանն է եղել։
«Այն Նիկոլ Փաշինյանին, որ տեսել եք ելույթի մեջ, ուրիշ Նիկոլ Փաշինյան էր, կաբինետում լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր։ Ես և Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նայեցինք տեսանյութը։ Ինքն ինձ այնտեղ էլ հարցրեց, թե ինչպես եղավ,Արարատ Միրզոյանն ասաց, դու ամբիոնի մոտից ինչու այս կողմ եկար։ Ասեց՝ ես գնամ զանգեր ունեմ, հետո հետ գամ։ Մենք գնացինք մեր խմբակցություն, որից հետո տեսանք բրիֆինգներ, որ մարդիկ ասում են՝ մեզ սադրում են, նախորդ ռեժիմը, բան։ Երեք ժամ էր անցել, սպասում էի, որ կդատապարտեն, հարիր հայտարարություն կլինի, ոչ մի բան։ Մենք որոշեցինք, որ պետք է պահանջենք քաղաքական հետևանքներ։ Քաղաքական հարց է, խորհրդարանում հարվածել են խմբակցության ղեկավարին։ Նման բան չի եղել Հայաստանի պատմության մեջ և սրանից արատավոր բան չեմ պատկերացանում, թե ինչ կարող է լինել խորհրդարանում։
Ամենաարատավորն որն է. ասենք իմ ու Սասուն Միքայելյանի մեջ վեճ է առաջացել, բոլոր մյուսները գան, ազատեն, բայց ինչ է տեղի ունենում, մյուսները, ով ոնց հասցում է, առիթից օգտվում է՝ մեկը ծիծաղում է, մեկը հետևից հարվածում է։ Հույս էինք փայփայում, որ վարչապետը կգա ու կանդրադառնա։ Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում է եղել վարչապետը։ Եթե տեղից վեր կենար, կանգեր, գոռար, իր թիմին ասեր՝ մի արեք, նա չարեց։ Ինչի՞ն էր սպասում։ Մինչև վերջ եղել է դահլիճում, բայց տեսա բրիֆինգներ, որ ասում էին վարչապետն այնտեղ չէր։ Բայց սուտ է, տեսանյութ կա»,- ասել է Է.Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Սա գյադաների ժամանակն է և այն կանցնի». Խաժակյանը հիշել է Վանոյին
- ԱԺ-ում ծեծկռտուքի կադրերը դատախազությունն ուսումնասիրում է
- Տեղի ունեցածն ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է. Մարուքյան
- Չալաբյան. ԱԺ պատգամավորը չպետք է բռունցքների գործադրմամբ փորձի իր կամքը այլոց պարտադրել
- ԱԺ-ից Շտապօգնությունը կանչ չի ստացել
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
- Ծեծկռտուք ԱԺ-ում. Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին