Մեծ Բրիտանիայում կարանտինային ռեժիմն «անիմաստ» է եղել
Մեծ Բրիտանիայում սահմանված կարանտինայի ռեժիմի ընթացքում խանութների և տնտեսական մի շարք օբյեկտների փակումը գրեթե դեր չեն ունեցել թագավորությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում, գրում է regnum.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ի հրապարակմանը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ վիրուսի տարածումը կանխելու գործում դրական ազդեցություն է ունեցել դպրոցների և մյուս ուսումնական հաստատությունների փակումը։
Նշվում է, որ հետազոտություն է անցկացվել եվրոպական 30 երկրներում, և պարզվել, որ սոցիալական հեռավորությունը պահպանելուն միտված միջոցառումները, ինչպիսիք են մարդկանց զանգվածային հավաքույթների արգելքը, դպրոցների փակումը բավականին արդյունավետ են եղել՝ համաճարակի տարածումը կանխելու գործում:
Միևնույն ժամանակ, հետազոտողները եկել են եզրահանգման, որ հասարակական վայրերում դիմակների օգտագործումն անհրաժեշտ չէ: Այնուամենայնիվ, նրանք շեշտել են, որ ուսումնասիրությունն ինքնին ունի «փորձարարական» բնույթ, և դրա եզրակացությունները «նախնական» են:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 14,576 մարդ
- Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին