Վրաստանը մտավախություն ունի, որ Սաակաշվիլին կմիջամտի Թբիլիսիի գործերին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան անհանգստություն է հայտնել, որ Միխեիլ Սաակաշվիլին, ստանձնելով Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը, կարող է միջամտել Թբիլիսիի ներքին գործերին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Նման առաջարկներին պետք է հետևի մեկնաբանությունը, թե ինչպես է ուկրաինական կողմը պատրաստվում ապահովել, որ Սաակաշվիլին չմիջամտի այլ երկրի ներքին գործերին: Ինձ դա շատ է հետաքրքրում, և մենք դա դիտարկելու ենք»,- ասել է նա։
Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի առաջարկվում է Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել՝ որպես բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Մայիսի 8-ին Վրաստանի արտգործնախարարությունը Կիևից հետ է կանչել դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին՝ խորհրդակցությունների համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով
- Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում