Լուկաշենկոն կոչ է արել չքննադատել Մինսկին Հաղթանակի շքերթի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչով դիմել է՝ չքննդատել բելառուսներին համավարակի պայմաններում շքերթ անցկացնելու համար։ Նրա խոսքով, մայիսի 9-ը երկրի համար սրբազան օր է, ուստի միտքն այն մասին, որ իրադարձությունը պետք է տեղափոխվի, անընդունելի է:
«Մենք այլ կերպ չէինք կարող, մենք այլ ընտրություն չունեինք։ Իսկ եթե դա էլ լիներ, մենք այսպես էլ կանեինք, որովհետև մեր ազատության համար սպանված սովետական զինվորների աչքերը, Գեստապոյի զնդաններում խոշտանգվածների, ծերերի, կանանց և երեխաների աչքերը, նայում են մեզ»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Ա.Լուկաշենկոն։
Նրա խոսքով, ժամանակակից Բելառուսը հիշում է հայրենիքի համար զոհվածների սխրանքները։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին զրկել է հավատարմագրումից՝ քաղաքացիներին «կեղծիքից» պաշտպանելու համար
- Բելառուսում կորոնավիրուսից զոհերի թիվը 67 է
- ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան