ԵՄ-ն ստեղծել է առցանց հարթակ մշակույթի աշխատողներին օգնելու համար
Եվրոպական միությունը թողարկել է Creatives Unite հարթակ, որը կոչված է օգնելու նկարիչներին, կատարողներին և այլ մարդկանց, որոնք աշխատում են մշակույթի և ստեղծարար ինդուստրիաների ոլորտում փոխանակելու տեղեկատվությունը համավարակի պատճառով ընթացիկ ճգնաժամի ժամանակ։ Այս մասին գրում է artguide.com կայքը։
ԵՄ թվային տնտեսության և հասարակության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն այս նախաձեռնությանը էությունն այսպես է բացատրել. «Կորոնավիրուսը կործանարար տնտեսական ազդեցություն է ունենում մշակութային և ստեղծագործական ոլորտների վրա։ Այդ առցանց-հարթակը կծառայի ֆորում, որտեղ կարելի է գաղափարներ և նախաձեռնություններ փոխանակել և համատեղ լուծումներ մշակել՝ ի պատասխան ճգնաժամի»: