
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 626 դեպք կա
Վրաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է COVID-19-ի 626 դեպք։ Միևնույն ժամանակ, հիվանդությունը հաղթահարել է 297 մարդ, 10 քաղաքացի դարձել է կորոնավիրուսային վարակի զոհ:
Երկրում, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է գտնվում 459 հիվանդ, իսկ 4, 702 հիվանդ գտնվում է կարանտինային ռեժիմում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է տասներորդ պացիենտը
- Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին