Շվեյցարիայում COVID-19-ի 30 հազարից ավելի դեպք է գրանցվել
Նախորդ 1 օրվա ընթացքում Շվեյցարիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ համաճարակի ընթացքում հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30, 251-ի:
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում 6 քաղաքացի մահացել է։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 1,532 մահվան դեպք։
COVID-19-ի առավել շատ հաստատված դեպքերը գրանցվել են Ժնևում, Ցյուրիխում և Տիչինոյում։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիան նախատեսում է սահմանները երկկողմանի բացել
- Շվեյցարիայում կորոնավիրուսի 28.677 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները