Թորոսյան. Եթե այս միտումը պահպանվի, ապա հունիսի 8-ին կունենանք մոտ 12.700 դեպք
Առողջապահության նախարար Արսեն թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները, ուզում եմ տեղեկացնել, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք:
Իհարկե կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):
Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը:
Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները:
Հ.Գ. վաղը մի քանի ժամով անձամբ լինելու եմ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնելու եմ վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները»:
Հարակից հրապարակումներ`
- 09.05.2020. 146 նոր վարակակիր, 49 առողջացած, մահվան մեկ դեպք
- 08.05.2020. 145 նոր վարակակիր, 33 առողջացած, մահվան դեպքեր
- 07.05.2020. ԱՆ.102 նոր դեպք և 50 առողջացած
- Արմեն Մինասյան. Դիտարկումներ կորոնավիրուսային կրքերի շուրջ
- 06.05.2020. 163 նոր վարակակիր և 24 առողջացած
- 05.05.2020. 112 նոր վարակակիր, 40 առողջացած ու մահվան դեպքեր
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
- 03.05.2020. 113 նոր վարակակիր
- 02.05.2020. 125 նոր վարկակիր
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան