Արայիկ Հարությունյան. Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման խոսքս կհղեմ պատմական Շուշիից
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Եռատոնին նվիրված իր շնորհավորական խոսքում նշել է, որ ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:
Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն
Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Փա ՜ ռք հայ ժողովրդին:
Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»,- գրել է Ա. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյան. Մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը
- Նիկոլ Փաշինյան. Առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը
- Գարեգին Երկրորդ. Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին
- Բակո Սահակյան. Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին
- Հրայր Թովմասյան. Շուշիի ազատագրումը համահայկական հաղթանակ և վերածնունդ էր
- Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ
- Վիտալի Բալասանյան. Իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները