Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 179 մարդ
Իսպանիայում նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության պատճառով առնվազն 179 մարդ է մահացել, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Թագավորության առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ նախորդ օրվա համեմատ մահերի թիվը նվազել է. մայիսի 8-ին գրանցվել էր 229 մահվան դեպք: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերի թիվն իր գագաթնակետին էր հասել ապրիլի մեկին. մեկ օրվա ընթացքում մահացել էր 950 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 26, 478 քաղաքացի:
Ըստ աղբյուրի, անցած 24 ժամի ընթացքում վարակվածների թիվը աճել է 604-ով, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 223.578-ի, վերականգնվել է 133.952 հիվանդ, որից 2,804-ը երեկվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 25 հազարը
- Իսպանիայում COVID-19-ի հետևանքով 24.275 մահ է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին