Հունաստանն առաջարկում է թույլատրել շրջայցեր իրականացնել COVID-19-ը հաղթահարած երկրների միջև
Հունաստանը առաջարկել է ստեղծել «անվտանգ միջանցք», որը թույլ կտա ճանապարհորդել կորոնավիրուսային համաճարակը հաջողությամբ հաղթահարած երկրների միջև, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վստահեցրել է, որ նման միջոցը հնարավորություն կտա արագ վերակենդանացնել զբոսաշրջության ոլորտը:
Միցոտակիսը կոչ է արել առաջարկը քննարկել այն յոթ երկրների կառավարությունների ղեկավարների հետ, որոնք հաղթել են վիրուսը: Այդ երկրներն են Ավստրիան, Դանիան, Նորվեգիան, Իսրայելը, Սինգապուրը, Չեխիան և Ավստրալիան:
Նշվում է, որ ապահով միջանցքներում պահպանվելու են հիգիենայի չափորոշիչները, որոնք թույլ կտան զբոսաշրջիկներին անվտանգ ճանապարհորդել՝ առանց վտանգելու իրենց և իրենց այցելած երկրների բնակիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական տուրիզմին 375 միլիարդ եվրո է պետք վերականգնվելու համար
- Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը