Մշակույթ 09:07 09/05/2020 Հայաստան

«Մեծ Հայրենականի Մեծ հայերը»

Գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած հայ մտավորականներին։ 

«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ (1909- 1990)

Սարգսյան Շահենի տոհմում եղել են հայտնի աշուղներ, որոնց մոտ սովորել է գուսան Շահենը։
Նա 1937-1941թթ․ եղել է Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլի մեներգիչ: 1967 թվականին ստացել է «ՀԽՍՀ ժողովրդական արտիստի» կոչում:
Շահենի պապը կռվել է Անդրանիկ զորավարի ջոկատում, հայրը Առաջին աշխարհամարտի տարիներին զորակոչվել է բանակ, իսկ Շահենը Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին։
Պատերազմի ավարտից հետո ղեկավարել է «Շահենի քնար», «Երևան» և «Շիրակ» անսամբլները։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Մոսկվայում կայացած ստուգատեսներին,իսկ 1939 և 1956 թթ․՝ Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին։
1982թ․ Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։
Գրել է ավելի քան 500 երգ։

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ (1912-1942)

Բանաստեղծ Թաթուլ Հուրյանը Արցախի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել : Բանաստեղծին Հուրյան գրական անունով է կնքել Եղիշե Չարենցը: Երիտասարդ բանաստեղծը կամավոր գնացել է ռազմաճակատ, որտեղ և զոհվել 1942 թվականի հունիսի 21-ին Սևաստոպոլի համար մղված մարտում: Իր ստեղծագործությունները ռազմադաշտից ուղարկելով Բաքվի «Կոմունիստ» հայկական թերթին` բանաստեղծը գրում է. «Սևաստոպոլի պարիսպների տակ դաժան մարտեր են գնում, որ ո՛չ գրել կարելի է, ո՛չ պատկերացնել, տեսնել է միայն պետք և ապրել»: Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած սխրանքների համար Թաթուլ Հուրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի» կոչմանը:

ՇԱՀԵՆ ԹԱԹԻԿՅԱՆ (1924-1992)

Արձակագիր, սցենարիստ Շահեն Թաթիկյանը ավելի քան երկու տասնյակ գրքերի և սցենարների հեղինակ է: 1942-45թթ․ նա մասնակցել է Հայրենական պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է: 1968-1971 թթ․ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրենն ու գլխավոր խմբագիրը, 1977-1980թթ․՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Հեղինակի սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են «Ապրեցեք երկար», «Արշակը» և «Ոսկի և հող» ֆիլմերը: Պատերազմական տարիներն են արտացոլված նրա «Երիցս խաչվածը» (1985թ․) վեպում։ 1985թ․ արժանացել է «ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը։

«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ (1905-1980)

Գրող, լրագրող, արձակագիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողը և արկածային ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ: 1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ վիպակների հիման վրա Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները:

ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆՅԱՆ (1920- 2005)

Հայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ Գևորգ Արմենյանը 1941- 1945թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայելով կապի հատուկ գնդում՝ Կերչից հասել է Հարավսլավիա, Հունգարիա, իսկ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայում։ Պատերազմի տարիներին հեղինակել է մի շարք երգեր։ Գրել է երաժշտություն ֆիլմերի համար («Նվագախմբի տղաները», «Տերտերին ուխտը»): Կոմպոզիտոր դառնալու երազանքը Գ․Արմենյանին վիճակվեց իրականացնել միայն պատերազմի երկար ու ձիգ ճանապարհն անցնելուց հետո։ 1953 թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ 1958թ․ մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1968-1970 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ կարգի», «Բելգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալներով։

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (1922-1995)

Լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը ավելի քան չորս տասնյակ լեզվաբանական և գրականագիտական աշխատությունների հեղինակ է: 1940 թվականին նա զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը (1995թ․) եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

ՄԱՐԱՏ ՄԱՐԻՆՈՍՅԱՆ (1925-1991)

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարատ Մարինոսյանը ծնվել է 1925թ. նոյեմբերի 7-ին Երևանում: Ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցը: 1942-44 թթ. տասնյոթ տարեկան հասակում կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1944թ. ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է: Արժանացել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմ» շքանշանների: Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում՝ որպես ռեժիսոր, Պարոնյանի անվ. երաժշտական և Պատանի հանդիսատեսի թատրոններում՝ գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: 1963 թ.-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1978-ից` պրոֆեսոր): Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-71թթ.՝ տնօրենը: Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (1922-1996)

Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանը hեղինակ է 40-ից ավելի բանաստեղծական ժողովածուների, գրքերի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։ Նրա գործերը թագմանվել են բազմաթիվ լեզուներով:
Դպրոցն ավարտելուց հետո Դավթյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն:
1962-1965թթ․ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1991-1994թթ․՝ Հայաստանի գրողների միության նախագահ։
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով։

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ (1924-2002)

Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը հինգ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Գրողը 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» և «Կարմիր աստղի» շքանշաններով:
Պատերազմի թեման արծարծվել է գրողի արձակ գործերում՝ «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն», «Խաղաղություն պատերազմից առաջ» և այլն:
1959-1962թթ․ Մ. Սարգսյանը եղել է «Գրական թերթ»-ի, իսկ 1962-1970թթ․՝ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը։

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ (1923-1999)

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների։ Նա նախաձեռնել և խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ։ Էդվարդ Ջրբաշյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցել են Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով:

ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑ (1913 - 1990)

Հայրենական մեծ պատերազմը ընդհատեց կոմպոզիտոր Արամ Սաթունցի ուսումնառությունը Բաքվի կոնսերվատորիայում։ Պատերազմի առաջին իսկ օրերից նա խորհրդային բանակի շարքերում էր՝ 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի կազմում։ Հիմնական ծառայությանը զուգահեռ, կազմակերպելով 15 երաժիշտներից բաղկացած ինքնագործ նվագախումբ՝ համերգներով հանդես է եկել զինվորական ստորաբաժանումներում։ Համերգներում հնչում էին նաև Սաթունցի՝ պատերազմի տարիներին գրած երգերը։ Տարիներ անց կոմպոզիտորը կասի․ «Ես երգով եմ գնացել մարտի և մարտը շահել եմ երգով»։ Արժանացել է «1941 - 1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով և «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (1919-1998)

Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինը հեղինակ է ավելի քան հինգ տասնյակ գրքերի և բանաստեղծական ժողովածուների: 1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ էլ վիրավորվել է։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։

ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ (1920-1998)

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղ․ Սարյանը ծնվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի կոնսերվատորիայում և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1939թ․ զորակոչվել է Սովետական բանակ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մինչև ավարտը մասնակցել է մարտական գործողություններին,ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրների ազատագրմանը։ Ծանր ու դժվարին մարտերը խոչընդոտ չեն հանդիսացել երաժշտությամբ զբաղվելուն։ Ղեկավարել է զորագնդի ինքնագործ նվագախումբը, գրել երգեր։ Արժանացել է «Մարտական ծառայությունների համար», «Մարտական կարմիր դրոշ» մեդալների և «Կարմիր աստղ» շքանշանի։
Պատերազմի ավարտից հետո Ղ․ Սարյանը ընդունվել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիա։ 1955-1956 թթ․ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, 1960-1986թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային, գործիքային և վոկալ ստեղծագործությունների։

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ (1915-1998)

Գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերո Խանզադյանը բազմաթիվ պատմվածքների, վեպերի հեղինակ է: 1941թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ, կռվել է Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, Արևմտյան Պրուսիայում, մասնակցել է Քյոնիսբերգի գրավմանը, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» և «Կարմիր աստղի»շքանշաններով և մարտական բազմաթիվ մեդալներով։ Այդ տարիների արձագանքը եղավ 1950 թվականին հրատարակած «Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր» վեպերը և պատմվածքները: Սերո Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ․)պատմավեպը։

ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ (1915-1971)

Բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր և խմբագիր Գուրգեն Բորյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թերթի թղթակից էր: Այդ տարիներին լույս են տեսել նրա «Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Հրացոլք» ժողովածուները: Նա հեղինակ է նաև մի շարք պիեսների, որոնք բեմադրվել են Հայաստանի և ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների թատրոններում։ Բորյանի ամենահայտնի գործը «Սարոյան եղբայրներ» կինոսցենարն է, որի համար հեղինակը 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ (1910-1965)

Արձակագիր, հրապարակախոս «Նահապետը» և «Կարոտը» վիպակների հեղինակ Հրաչյա Քոչարը Հայրենական պատերազմի մասնակից է, 1941-1945 թվականներին նա ծառայել է ԽՍՀՄ բանակում: Հայրենական պատերազմի թեման արտացոլում է գտել նրա ստեղծագործություններում․ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Հեղինակի՝ «Գեներալի քույրը» պատմվածքը, թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Հրաչյա Քոչարը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}