Մեկ օրում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, հայտնում է regnum.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է վարակի 14,710 դեպք, հոսպիտալացվել է 4628 մարդ, այդ թվում ՝ 511 բուժաշխատող: Արհեստական շնչառական սարքեր են միացված 190 մարդու: Վերականգնվել է 2909 քաղաքացի։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 550 դեպք
- Համաշխարհային բանկը Ուկրաինային 150 միլիոն դոլար է հատկացնում` COVID-19- ի դեմ պայքարի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան