Ռոբերտ Քոչարյան. Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է
Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին։
Ուղերձում, մասնավորապես ասված է․
«Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝ կանխորոշելով գալիք հաղթանակները։ Այս նվիրական օրը մենք փառաբանում ենք հայ զինվորին, հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր զոհված մարտական ընկերներին, ում անձնուրաց նվիրումը հայրենիքին ու ազատությանը կերտեց Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակը։
Այսօր լրանում է նաև Խորհրդային Միության Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակը։ Հայ ժողովուրդն անուրանալի ավանդ ունի այդ հաղթանակի կերտման գործում։ Հայ զինվորներն ու հրամանատարները, այդ թվում՝ ծնունդով արցախցիները, պատվով են անցել մեծ պատերազմի ճանապարհը, աչքի են ընկել խիզախությամբ, հերոսությամբ, ու հավերժ փառքով են պսակել մեր ժողովրդի անունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ջալալ Հարությունյան. Այսօր էլ պաշտպանության բանակը պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին
- Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյան. Առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը
- Գարեգին Երկրորդ. Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին
- Բակո Սահակյան. Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին
- Հրայր Թովմասյան. Շուշիի ազատագրումը համահայկական հաղթանակ և վերածնունդ էր