Ֆիլիպիններում 16 օրական նորածինը բուժվել է COVID-19-ից
Ֆիլիպինների Առողջապահության նախարարությունը հայտնել է COVID-19- ից բուժված երեխայի մասին, որն ապաքինվել է ծնվելուց16 օր հետո: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին ասվում է գերատեսչության Twitter- ի էջում տեղադրված լուրում:
Ըստ ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների, ծնողները երեխայի ծնվելու հինգերորդ օրը բարձր ջերմությամբ նրան տարել են Մանիլայի հիվանդանոցներից մեկը: Մի քանի օրից ստացել են կորոնավիրուսի թեստի դրական արդյունքները: Բուժումը սկսելուց 11 օր անց հաստատվեց, որ երեխան ապաքինվել է: Նա դարձել է երկրի ամենաերիտասարդ հիվանդը, որն ապաքինվել է COVID-19- ից:
«Դիմավորեք մեր ամենաերիտասարդ հիվանդին, որը հաղթահարեց COVID-19- ը: Այն մի երեխա է, որը ծնվել է 16 օր առաջ և հաղթեց կորոնավիրուսին: Ազգային մանկական հիվանդանոցի մեր աշխատակիցները 11 օր անխոնջ խնամեցին նորածնին և հաջողությամբ բուժեցին»,- ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Վերջին տվյալներով՝ Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուի վարակի 8488 դեպք, մահացել է 568 մարդ: