Ֆրանսիան կբացի բոլոր լողափերը
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ այն լողափերը, որոնք նախատեսվում էր մինչև հունիսի 1-ը փակել, մայիսի 11-ից կբացվեն, փոխանցում է regnum.ru-ն։
Ըստ աղբյուրի, որոշման հիմքում փաստն է, որ կորոնավիրուսի համաճարակն այպես թե այնպես շարունակական բնույթ է կրում։
«Ընդհանուր կանոնը փակվում է», - ասել է Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները, ապա հավելել, որ դեպի լողափ մուտքը լինելու է քաղաքապետի թույլտվությամբ և պայմանով, որ լողափում մարդիկ պետք է պահեն սոցիալական հեռավորությունը։
Ֆրանսիայում մի շարք քաղաքապետեր արդեն պահանջել են ափամերձ գոտու վերաբացումը:
Միջնորդագիրը, որը պահանջում է լողափերի բացում ճամփորդողների, լողորդների, վազորդների և ափամերձ տարածքում զբոսնողների համար, հավաքել է ավելի քան 92,000 ստորագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է ռեկորդային ցածր մահեր Covid-19-ից
- Ֆրանսիայում կատվի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Ֆրանսիայում շներին վարժեցնում են, որպեսզի գտնեն COVID-19-ով վարակվածներին