Քաղաքական 13:15 09/05/2020 Հայաստան

Ուժեղ հայի ու դավաճան հայի պայքար

Մայիսի 8-ին  սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նշանակված նիստը անցավ դատավարության ոչ բոլորը մասնակիցների ներկայությամբ․  նոսր էին տուժողների իրավահաջորդների  շարքերը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ներկայացրեց նրա խափանման միջոցը փոխելուն ուղղված երեք  միջնորդություն։ Դատարան ներկայացան և ստորագրությամբ իրենց անձնական երաշխավորությունները հաստատեցին  ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։   Դատավոր Դանիբեկյանը  որոշումը կհրապարակի մայիսի 13-ին ժամը 17․50։Սա ընդհանուր տեղեկություն երկար սպասված նիստի մասին։

Իսկ դատարանի դահլիճում ասես այսօրվա հասարակության մակետը լիներ․․․ պրոֆեսիոնալիզմը՝  դիլետանտության դեմ, հիմնավորված փաստարկները՝ ասեկոսեների դեմ,  հայրենասեր հերոսները՝ հաղթանակի արժեքը նսեմացնողների դեմ, բարեկրթությունն ու ինտելեկտը՝ ցածրաժեքության դեմ։
Միթե նո՞ւյնը  չէ ողջ հանրապետությունում։  Աժ-ում փողոցային  ծեծկռտուք են սարքում «ազգի ընտրյալները»՝  ներկա գտնվող վարչապետի ներկայությամբ, ով ճողոպրում է դեպքի վայրից։ Իսկ նույն այդ ժամանակ, մի քանի կիլոմետր այն կողմ,   դատում են  Արցախյան պատերազմի հերոսներին, ումից ադրբեջանցին  էր  գլխապատառ փախչում։ Սա՛ է այն իրականությունը, որին հասան 2018-ի հեղափոխական կոչվածները։ Այս արդյունքը պետք է սթափեցնի բոլորին և վերջապես պետք է պարզվի՝ կատարվածը  հեղափոխությո՞ւն էր, թե՞ ազգադավություն։

Այսօր իրենց ժամանակն են վայելում այն ուժերը, որոնք 2008-ից  (իրականում 1999-ի հոկտեմբերի 27-ից սկսած)  հակաքոչարյանական  քարոզով  (ավելի ճիշտ՝  հենց հակապետական քարոզով)  թույլ հոգիներում թունոտ  մերժում են ներարկել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ  Սարգսյանի նախագահության տարիների նկատմամբ՝ շեշտը դնելով մարդկային նախանձի,  չկամության, ուրիշի փողերը հաշվելու հոռի բնավորության վրա։ Հիշենք  վերջին տասնամյակի ամենատարածված արտահայտությունները՝ Քոչարյանի 4 միլիարդը, Սաշիկի 50/50։ Ի՜նչ հեշտ էին լայն շերտերը  կուլ տալիս  անապացուցելի այդ ստերը․ամեն տաքսիստ  «փայ մտած էր»  Սաշիկի հետ, ամեն քաղքենի համոզված  էր, որ հենց իր բաժին փողն է Քոչարյանի  4 միլիարդը։ Բա հիմա ինչո՞ւ չեք հարցնում ՝ ո՞ւր են  այդ փողերը կամ դրանց գոյության ապացույցները․․․

Կրկին անդրադարձա  հազար անգամ ասված այս  մտքերին, որովհետև մայիս 8-ի նիստում դատավորից ձախ նստածների շարքում աչք էր ծակում հենց այդ  մոտեցումը։ Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները  իրավական գրեթե ոչ մի հիմնավոր հակադարձության չարժանացան անգամ դատախազների կողմից։ Նրանցից  այս գործի «մտքի գոհարների»  մեջ կմնա մեղադրող Գևորգ Բաղդասարյանի՝  «որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի» արտահայտությունը։ Ներողություն, իսկ եթե նման հրաման լինի՝ կդատե՞ք։ Այնքան էլ վերացական հարցադրում չի, քանի որ երկու տարի  աչքներիս առաջ,առանց խղճի խայթի, փուչ մեղադրանքներով  դատում եք Շուշին ազատագրողներին․․․ տարբերությունը շա՞տ մեծ է։

Հերոսներին և հեղինակություն ունեցող անձանց  վարկաբեկելու համատեքստում էր տուժողների  և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների խոսքերը, որտեղ իրավաբանությունը իր տեղն ամբողջովին  զիջել էր քաղաքական բամբասկոտությանը։ Նրանց խոսքն ուղղված էր ոչ թե դատարանին, այլ  հասցեգրված  էր  իրենց մակարդակի լսարանին՝ նախկին վարչապետերը «գող ու ավազակ են», նրանց երաշխովորությունը  արժեք չունի, որովհետև նրանք հեղինակություն չունեն․․․ Ստո՛պ․ իսկ երբ 2018-ի հունիսին խրձերով «ծռեր»  էին գրավով ազատում կալանքից՝ ո՞վ հեղինակություն ուներ․ ահաբեկիչները, թե՞ երաշխավություն տված աներձագ Հրաչը, ով անգամ իր երաշխավորյալի անունը չէր հիշում։ Ով ով, բայց դուք իրավունք չունեք  հեղինակության ու ազնվության մասին խոսել, քանի որ  ինքներդ  մաքուր չեք։  Երբ  զոհվածի հայր Սարգիս Քլոյանը «գող ու ավազակ» է անվանում նախկին վարչապետերին, բա չի՞ մտածում, թե ինչ   անվանում  են տալիս   իր ստացած 30 միլիոնին։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ՝ դանաղախոս Տիրգրան Եգորյանի  ու ժանգաձայն Սեդա Սաֆարյանի  բառերի հետևում զգացվեց զարմանալի մի բան․ նրանց ասես կատաղեցնում այն  փաստը, որ երկու տարվա կալանքը դյուզն ինչ  չի ազդել Ռոբերտ Քոչարյանի ո՛չ ներքին ուժի, ո՛չ արտաքին կոկիկության վրա։  Կարմիր թելի պես անցնում էր զայրույթն այն առումով, որ Քոչարյանը կարողանում է պաշտպանել իր իրավունքները, նրա վրա ազդել հնարավոր չէ, նա առանձնանում է մնացած  բանտարկյալներից․․․ Ներողություն, իսկ ուրիշ  քանի բանտարկված հերոս նախագահ տեսել եք, որ թույլ եք տալիս ձեզ համեմատություններ անցկացնել։  Տպավորություն էր, որ եթե քերես-հանես նրանց ասածի բառային ծածկույթները, տակը կմնա մի հիստերիկ ճիչ՝  «Ինչի՞ չես խեղճանում, ինչի՞ չես կոտրվում․․․»։

Որտեղի՞ց  իմանան ծառայամիտ  կամակատարները, թե ինչ  ակունքներից է սնվում ուժեղ մարդու ներքին ամրությունն ու արժանապատվությունը։ Որտեղի՞ց իմանան եսակենտրոն բամբասկոտները, թե մտքի ինչպիսի  պայծառացումներով  և կամքի ինչպիսի գերլարումով են կերտվում հաղթանակները մարտի դաշտում և պետության զարգացման գործում։  Ուժեղ հայի և դավաճան հայի դատ է ընթանում երկու տարի․․․ 

Անկախ դատավորի մայիսի 13-ի որոշումից, և ընդհանրապես,  անկախ այս դատավարության ընթացքից՝ Ռոբերտ  Քոչարյանը հաղթած  է, որովհետև կրելով դժվարություններ՝ կոմպրոմիսի չգնաց ազգին վնասող անձանց և ուժերի հետ;  իր սկզբունքայնությամբ ու տոկունությամբ ուժ հաղորդեց  պետության կազմաքանդման դեմ պայքարողներին; ցույց տվեց, որ ազգային իրական ուժի դեմ անզոր են անգամ աշխարհաքաղաքական ինտրիգները։ 
    
Միայն իր հայրենիքը սիրող,  իրեն և իր անցած ուղին հարգող  մարդը չի կարող կատարել քայլ, ինչն իր հեղինակությունը զրոյի կհավասարեցնի: «Եթե որևէ մեկը երաշխավորություն է ներկայացնում, դու չես կարող խաչ քաշել քո անցած ճանապարհի վրա և կորցնել քո ընկերներին. ինչպե՞ս պիտի հետո նայես նրանց աչքերին: Դու նրանց «պադստավկա» անո՞ղ մարդ ես, թե՞ մարդ ես, որ խոսք ես տալիս և տեր ես քո խոսքին: Ես սպասում էի, որ դուք ինձ հարցնեք՝ խո՞սք եք տալիս, որ նման դեպք չի լինի, եթե ես ասեմ՝ այո, դուք կարող եք որոշում կայացնել նույնիսկ առանց երաշխավորության, քանի որ դա իմ հեղինակության հարցն է»։

Շնորհավոր պանծալի Եռատոնը՝  պարոնայք Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Սեյրան Օհանյան․․․ Դուք մեր ազգի հպարտություններն եք, և ոչ մի սին մեղադրանք  բիծ անգամ չի   թողնի ձեր կենսագրության վրա։ 
         
Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}