Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը
Չինացի համաճարակաբան, պրոֆեսոր Ժչուն Նանշանը պատմել է կորոնավիրուսի հատկությունների մասին։ Նա նշել է վարակի ամենավտանգավոր հատկությունը:
News.ru կայքը, հղում անելով Huanqiu-ին, գրում է, որ նրա խոսքով, վիրուսը չափազանց վարակիչ է, քանի որ այն ավելի հեշտ և արագ է փոխանցվում, քան սեզոնային գրիպը։ Սրանցով պայմանավորված, COVID-19- ի դեմ վաղաժամ պայքարի համար անհրաժեշտ է չորս բաղադրիչ ունեցող համակարգ՝ պաշտպանություն, հայտնաբերում, ախտորոշում և մեկուսացում:
Առաջին բաղադրիչը կապված է անհատական գործողությունների հետ, օրինակ՝ կրել դիմակ և ձեռնոցները, լվանալ ձեռքերն ու պահել հեռավորություն։ Երկրորդը՝ փնտրել COVID-ի ախտանիշներով մարդկանց։ Ախտորոշումը կարևոր է վարակվածների մեկուսացման և նրանց բժշկական հաստատություններում այլ հիվանդներից առանձնացնելու համար։ Միաժամանակ գիտնականը վստահ է, որ միայն ամբուլատոր պայմաններում է հնարավոր անել որակյալ անալիզներ։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականներ. Կորոնավիրուսի համավարակը կարող է երկու տարի տևել
- Գիտնականներ. Որտեղ են առավել հաճախ վարակվում COVID-19- ով
- Գիտնականները կոչ են արել Իտալիայի իշխանությանը չչեղարկել կարանտինը
- Գիտնականները հաստատել են ռեմդեսիվիր դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում. BBC
- ԱՄՆ գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի նոր ախտանիշ
- Գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսի փոխանցման 70%-ը կարող է լինել առանց ախտանիշների
- Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր ախտանշանների առկայության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան