«Ազգերի գավաթ». Հաղթել են չինացիները
«Ազգերի գավաթ» շախմատի առցանց միջազգային մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը։ Եզրափակիչ մրցամարտը ԱՄՆ-ի թիմի հետ ավարտվել է 2:2 հաշվով։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, լրացուցիչ գործակիցների շնորհիվ առաջինը ճանաչվել են չինացիները։
Եվրոպայի հավաքականը, որի կազմում հանդես էր գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, զբաղեցրել է երրորդ տեղը։
Հիշեցնենք, որ «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը մեկնարկել էր մայիսի 5-ին, ավաևտվել նախօրեին։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես էին գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանի երկրորդ անընդմեջ ոչ ոքին
- Ազգերի գավաթի առցանց մրցաշար. Լևոն Արոնյանի երրորդ հաղթանակը
- «Ազգերի գավաթ» առցանց մրցաշար. Օրվա հերոսը՝ Լևոն Արոնյան
- Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան